Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Franceinfo-ին տված հարցազրույցում Բարոն նշել է, որ Ֆրանսիան շարունակում է աշխատել միջազգային համաժողով կազմակերպելու ուղղությամբ՝ Լիբանանի բանակին աջակցությունը մոբիլիզացնելու համար։
Նրա հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ շարունակում են հարվածներ հասցնել Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ի զինյալներին և ենթակառուցվածքներին՝ ի հեճուկս ԱՄՆ–Իրան փոխըմբռնման հուշագրում նշված հրադադարի կոչերի։
ԱԳ նախարարը նաև ասել է, որ Ֆրանսիան չի աջակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկմանը, եթե չի համոզվի, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները համապատասխանում են իր սպասումներին։