Իրան

Կալասը նշել է, թե երբ է ԵՄ-ն քննարկելու Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցը

2 րոպեի ընթերցում

Կալասը նշել է, թե երբ է ԵՄ-ն քննարկելու Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցը

Եվրամիությունը կքննարկի Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցը, երբ պայմանները թույլ տան, իսկ դա կապված է Իրանի միջուկային դոսիեի և նավարկության ազատության հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»ն, այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։

«Մենք Իրանի դեմ տարբեր պատժամիջոցներ ունենք։ Կան միջուկային դոսիեի հետ կապված պատժամիջոցներ։ Եթե միջուկային գործարք լինի, ապա կարծում եմ՝ անդամ պետությունները կքննարկեն պատժամիջոցների վերացման հարցը։ Եվ հետո, մենք ունենք նաև պատժամիջոցներ նավարկության ազատության սահմանափակման համար, հետևաբար հենց որ պայմանները թույլ տան, անդամ պետությունները կքննարկեն պատժամիջոցների վերացումը, բայց մենք դեռ չենք հասել այդ կետին», - ասել է Կալասը։

Հունիսի 18-ի գիշերը Իրանը և Միացյալ Նահանգները հեռակա կարգով ստորագրել են հուշագիր, որը նպատակ ունի դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագրում նաև սահմանվում է ժամանակացույց, թե երբ Միացյալ Նահանգները կվերացնի ծովային շրջափակումը, և Իրանը կվերականգնի նավագնացությունը Հորմուզի նեղուցում:

Իրանը պարտավորվում է ձեռք չբերել միջուկային զենք, և Իրանի միջուկային ծրագրի հարցը պետք է լուծվի առանձին համաձայնագրով: Կողմերը այս հարցի շուրջ բանակցություններ կվարեն 60 օրվա ընթացքում: Թեհրանի համար արդյունքը, ենթադրաբար, կլինի Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը:

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում