Պուտինը ողջունել է ԱՄՆ-Իրան համաձայնագիրը

3 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանում հունիսի 18-ին Ռուսաստան-ԱՍԵԱՆ (Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) գագաթնաժողովի լիագումար նիստում հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը հիմք կհանդիսանա ապագա համաձայնագրերի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ես կարծում եմ՝ այն փաստը, որ փաստաթուղթը ստորագրվել է պետությունների ղեկավարների՝ պարոն Թրամփի և պարոն Փեզեշքիանի կողմից, նույնպես հիմք է տալիս ակնկալելու, որ սա լուրջ փաստաթուղթ կլինի, որը հիմք կհանդիսանա ապագա համաձայնագրերի համար», - նշել է նա։

Պուտինի խոսքով՝ Կազանի գագաթնաժողովում Ռուսաստանը և Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) անդամ երկրները միաձայն ողջունել են Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնությունները։

«Մենք միաձայն ողջունել ենք իրանական և ամերիկյան կողմերի միջև ռազմական հակամարտության դադարեցման և ապագա խաղաղության համաձայնագրի պարամետրերի վրա աշխատելու վերաբերյալ համաձայնությունները», - ասել է Պուտինը։

Նա նաև շեշտել է, որ Մերձավոր Արևելքում կայունացումը դրական ազդեցություն կունենա համաշխարհային էներգետիկայի և պարենի շուկաների վրա։

«Մենք սպասում ենք Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում իրավիճակի կայունացմանը, ինչը նույնպես դրական ազդեցություն կունենա համաշխարհային էներգետիկայի և պարենի շուկաների վրա», - ասել է Պուտինը։

«Ժամանակակից աշխարհի առջև ծառացած շատ հարցերի շուրջ մեր դիրքորոշումները մոտ են կամ նույնիսկ համընկնում են։ Սա վերաբերում է, մասնավորապես, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին», - հավելել է նա։

ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագիրը ստորագրվել է հունիսի 18-ի գիշերը։ Փաստաթղթի համաձայն՝ Իրանը և ԱՄՆ-ն, ի թիվս այլ բաների, դադարեցնում են ռազմական գործողությունները բոլոր ճակատներում և բացում Հորմուզի նեղուցը։ Նաև 60 օրվա ընթացքում կողմերը պետք է համաձայնեցնեն վերջնական համաձայնագիրը, որը թույլ կտա լուծել առավել հրատապ հարցերը։ Դրանցից գլխավորը համարվում է Իրանի միջուկային ծրագրի ճակատագիրը։

Իրան

Փեզեշքիանը «պատմական» իրադարձություն է որակել Իրանի և ԱՄՆ-ի միջև հուշագրի ստորագրումը

Հայերեն فارسی Русский

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Արմեն Մանուկյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր

Ըմբիշները Մ23 տարեկանների ԱԱ-ին կմասնակցեն ամբողջական կազմերով

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերը

Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին