Փաշինյանը ներկայացրել է, թե ինչ հարցեր են քննարկվել Դիլիջանում Գրիգորյան-Հաջիև հանդիպման ժամանակ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է այն փաստը, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Հիքմեթ Հաջիևի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հենց Հայաստանում, այլ ոչ թե տարածաշրջանից դուրս։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Սա նշանակում է, որ   խաղաղության գործընթացի ուղղությամբ մենք գնում ենք առաջ և կառավարում ենք այն ռիսկերը, որոնք կարող էին առաջանալ»,- ասել է վարչապետը։

Նա նշել է, որ հանդիպման ընթացքում բարձրացվել են տարբեր հարցեր, այդ թվում՝ անազատության մեջ գտնվող անձանց, ինչպես նաև   սահմանային իրադրության կառավարման հետ կապված հարցեր։

«Ես եմ Արմեն Գրիգորյանին հանձնարարել, որպեսզի Ադրբեջանի իր գործընկերոջ հետ քննարկի՝ կա՞ արդյոք հանդիպման անհրաժեշտություն, թե՞ ոչ։ Մենք զբաղված ենք իրադրության կառավարմամբ»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ աշխարհի բոլոր երկրների բանակցությունները  բոլոր երկրների հետ միմյանց դիրքորոշումները, պլանները, ռազմավարությունները, մտահոգող հարցերը քննարկելու համար են։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Հիքմեթ Հաջիևը հանդիպել էին հունիսի 14-ին Դիլիջանում։ Կողմերը հանդիպման վերաբերյալ նույնաբովանդակ հաղորդագրություն էին տարածել, ըստ որի բանակցությունների ընթացքում քննարկվել են ադրբեջանա-հայաստանյան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր և ընդգծվել է երկկողմ ուղիղ երկխոսության շարունակման կարևորությունը։  

Ադրբեջան

Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը Դիլիջանում քննարկել են խաղաղության օրակարգին առնչվող հարցեր

 

Հայերեն English Español فارسی ქართული Русский Türkçe 中文

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թվականի պետբյուջեի նախագիծը

Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. նախաքննությունն ավարտվել է

Մեծ Բրիտանիայի դեսպանը կարծում է, որ ՀՀ-ն գտնվում է արագ զարգացող քաղաքական և անվտանգային միջավայրում

Միհրան Խաչատրյանը ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից

Ֆինլանդիայի դեսպանը հավատում է, որ ՀՀ-ն ունակ է անվտանգության ոլորտի բարեփոխումների գործում կատարել էական փոփոխություններ

Մակրոնը և Աունը քննարկել են Լիբանանում իսրայելական հարձակումները

Ռուբեն Ռուբինյանն ու Պետր Պիրունչիկը քննարկել են Հայաստան-Չեխիա հարաբերությունները

Սիրիահայ գործարարը Երևանի Մատենադարանին է ընծայաբերել 1491 թվականին գրչագրված Շարակնոց

ԵԱՏՄ-ն կուսումնասիրի Հորդանանի, ՀԱՀ-ի և Զիմբաբվեի հետ ազատ առևտրի համաձայնագրերը

Առողջապահության նախարարն անդրադարձել է Բյուրեղավանում և Ծավ բնակավայրում արձանագրված ջրի որակի խախտումներին