Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում

2 րոպեի ընթերցում

Դալլաս, ԱՄՆ

Մարզադաշտ «Դալլաս»

L խումբ, առաջին տուր

Անգլիա-Խորվաթիա` 4:2

Մունդիալի հիմնական ֆավորիտ համարվող Անգլիայի հավաքականի առաջին մրցակիցը այս մրցաշարի ուժեղագույն ընտրանիներից մեկն էր` Խորվաթիայի հավաքականը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գոլառատ այս խաղում ընդհանուր առմամբ խփվեց 6 գնդակ: Անգլիայի հավաքականից աչքի ընկան Հարի Քեյնը (դուբլ), Ջուդ Բելինգեմն ու Մարկուս Ռեշֆորդը: Խորվաթներից գոլերը հեղինակեցին Մարտին Բատուրինան ու Պետեր Մուսան:

Տեսանյութը` այստեղ:

 

Տորոնտո, Կանադա

Մարզադաշտ «Տորոնտո»

L խումբ, առաջին տուր

Գանա-Պանամա` 1:0

Աշխարհի առաջնության այս խաղում Գանայի միակ ու հաղթական գոլը խփեց Կալեբ Կիրենկինը,  այն էլ հանդիպմանը ավելացված ժամանակում: Այժմ այս խմբում առաջատարները 3-ական միավորով Անգլիայի ու Գանայի հավաքականներն են: Դեռևս միավոր չունեն Պանաման ու Խորվաթիան:

 

Մեխիկո, Մեքսիկա

Մարզադաշտ «Մեխիկո»

 K խումբ, առաջին տուր

Ուզբեկստան-Կոլումբիա` 1:3

Իրենց նորամուտն աշխարհի առաջնությունում տոնող ուզբեկները մեկնարկային խաղում զիջեցին Կոլումբիային 1:3 հաշվով: Կոլումբիայի կազմում գոլերը հեղինակեցին Դանիել Մունոսը, Լուիս Դիասը, Խամինտոն Կամպազը: Ուզբեկստանի համար պատմական առաջին գոլը Մունդիալների պատմության մեջ խփեց Աբբոսբեկ Ֆայզուլաևը:

Հայերեն Русский

Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը

ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker

ՀՀ կառավարության նիստ

ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը

Մոսկվայի մարզը երկու տարվա ընթացքում ԱԹՍ-ների ամենախոշոր հարձակմանն է ենթարկվել

Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Ուժեղ Հայաստան»-ի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գրասենյակի պատասխանատուների կողմից ընտրակաշառք բաժանելու դեպք

Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա

Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները

Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով