Ձեռնարկատիրական մտածողությունից մինչև իրական նախագիծ. ՀՖՀՀ ամառային դպրոցի մասնակիցները ներկայացրել են արդյունքները

6 րոպեի ընթերցում

Տեսանյութային ռեզյումեներից մինչև կենտրոնացված աշխատանքի համար ստեղծված հատուկ hub-եր՝ երիտասարդ հեղինակները Հայաստանում ֆրանսիական համալսարանի Ձեռնարկատիրության կենտրոնի կողմից կազմակերպվող ամենամյա «Ձեռնարկատիրության ամառային դպրոց»-ի փիթչինգի օրը ներկայացրել են գաղափարներ, որոնք փորձում են լուծումներ առաջարկել ժամանակակից աշխատաշուկայի և թվային աշխարհի մարտահրավերներին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արդեն երրորդ տարին անցկացվող ծրագրի նպատակն է երիտասարդներին փոխանցել ձեռնարկատիրական գիտելիքներ և հմտություններ, որոնք կօգնեն նրանց ոչ միայն սեփական բիզնես հիմնել, այլև նորարարական մտածողություն ձևավորել մասնագիտական գործունեության տարբեր ոլորտներում։

ՀՖՀՀ ռեկտոր Սալվա Նակուզիի խոսքով՝ այս տարի ամառային դպրոցին մասնակցում են ավելի քան 70 երիտասարդ, որոնք ներկայացնում են 16 նախագիծ։

«Մեր նպատակը ձեռնարկատիրական հմտությունների զարգացումն է։ Այդ հմտությունները կարևոր են անկախ նրանից՝ մարդը հետագայում կդառնա ձեռնարկատեր, թե կաշխատի պետական կամ մասնավոր հատվածում»,- նշել է նա։

Նախագծերի պատասխանատու Ասթինե Սայադյանն արդեն 3-րդ տարին է, որ համակարգում է դպրոցի կազմակերպումը․ « Հունիսի 1-12-ն անցկացված երկշաբաթյա ծրագիրը ներառում էր 7 սեմինար և 10 աշխատարան։ Սեմինարների շրջանակում քննարկվեցին «Ձեռնարկատիրական մտածողություն», «Բրենդինգից մինչև իրական վաճառք․ LinkedIn-ը որպես ստարտափի աճի շարժիչ», «Data-Driven Startup. Շուկայի ուսումնասիրություն և հիմնավորված որոշումների կայացում», «Բանակցությունները վաճառքում», «Իրավունքը՝ ստարտափերի համար», «Պատասխանատու կառավարում և կայուն զարգացում», «Բիզնեսի ավտոմատացում և AI գործիքներ» թեմաները։

Աշխատարանների ընթացքում մասնակիցները գործնական ձևաչափով աշխատեցին «Networking», «Դիզայն և ստեղծարար մտածողություն», «Value Proposition Canvas: Designing Value That Sells Itself», «Performance Marketing 101. Ի՞նչ է իրականում միլիարդավոր դոլարների ոլորտը», «Ֆինանսական հիմունքներ», «Business Model Canvas: Turning Ideas into Viable Businesses», «Grow the Whole Self, Not Just the Career», «Քեյսերի լուծում», «Փիթչինգին նախապատրաստում» և «Թիմային մշակույթ» թեմաների շուրջ», նշել է նա։

Նա նաև հատուկ կարևորել է ներգրավված 19 փորձառու խոսնակներ և ոլորտային մասնագետների դերը, որոնք մասնակիցների հետ կիսվել են ոչ միայն տեսական գիտելիքներով, այլև իրական փորձով, գործնական օրինակներով և մասնագիտական խորհուրդներով։

Ներկայացված գաղափարների շարքում առանձնացել են ինչպես արհեստական բանականության, այնպես էլ մարդկային կենտրոնացման և արդյունավետության բարձրացմանն ուղղված նախագծերը։ 

Իրավաբանական ֆակուլտետի ուսանողուհի Իզաբելա Անդրեասյանի թիմը ներկայացրել է Gen-Z Project-ը՝ աշխատանքի ընդունման նոր հարթակ, որը արհեստական բանականության օգնությամբ ավանդական ռեզյումեները վերածում է կարճ տեսանյութային պորտֆոլիոների։ «Վարձեք մարդուն, ոչ թե թուղթը» կարգախոսով նախագծի հեղինակները վստահ են, որ գործատուները պետք է հնարավորություն ունենան թեկնածուին ճանաչելու ոչ միայն գրավոր տվյալների, այլև նրա ներկայացման ձևի միջոցով։

Կառավարման ֆակուլտետի ուսանողուհի Եվա Կարապետյանի թիմն էլ  ներկայացրել է SYNAPS Focus Hub նախագիծը, որը նպատակ ունի մարդկանց օգնել ազատվել գաջեթների պատճառով ուշադրության կենտրոնացման խնդիրներից։

«Նախագծի շրջանակում այցելուները հեռախոսները թողնում են հատուկ պահարաններում և աշխատում միջավայրում, որտեղ կենտրոնացումը պարտադիր պայման է»,-հավելեց նա։

Ծրագրի ժյուրիի անդամ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի փոքր բիզնեսների խորհրդատվական ծրագրի ղեկավար Զառա Օհանյանի կարծիքով՝ ձեռնարկատիրության մշակույթը պետք է ձևավորվի հենց ուսանողական տարիներից, նույնիսկ ավելի վաղ՝ ավագ դպրոցից։

Նա ընդգծել է, որ նախագծերի գնահատման ժամանակ կարևոր է ոչ միայն ներկայացման որակը, այլև գաղափարի իրագործելիությունը, շուկայի ուսումնասիրությունը և ֆինանսական հաշվարկների հիմնավորվածությունը։

«Հնարավոր է ունենալ որոշակի գիտելիքներ, բայց չուսումնասիրել շուկան, մրցակիցներին, ֆինանսական ճիշտ և գրագետ հաշվարկներ չանել։ Կոնկրետ ես կարևորում եմ, որ գաղափարը լինի իրացվելի, ապագայում կյանքի կոչվող»,-ընդգծել է Օհանյանը։

Ձեռնարկատիրության ամառային դպրոցը հերթական անգամ դարձավ ոչ միայն նոր գիտելիքների և գործնական հմտությունների ձեռքբերման, այլև համագործակցության, փորձի փոխանակման և նոր մասնագիտական կապերի ձևավորման արդյունավետ հարթակ։

Հայերեն

Գերմանիայի դեսպանը մեկ տասնյակից ավելի ձյունագնացներ է փոխանցել ՀՀ Պաշտպանության նախարարությանը

Հունիսի 18-ի միջոցառումների անոնս

Վարչապետը հրավերի դեպքում կմասնակցի Բաքվում նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Ընտրակաշառքով պատերազմի սպառնալիք են ստեղծել․ վարչապետը՝ ընդդիմության մասին

ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հրավերով Հայաստանում վարպետության դաս անցկացրեցին անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացները

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները

Վարչապետը կարևորում է Գրիգորյան-Հաջիև հանդիպումը խաղաղության գործընթացի դինամիկայի վերականգնման տեսանկյունից

G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում