Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան տարբեր խնդիրների շուրջ մշտապես կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ Շոյգուն  այդ մասին ասել է Մոսկվայում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ։

Շոյգուն որպես օրինակ մատնանշել է Սիրիայում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում երկու երկրների համագործակցությունը՝ ընդգծելով, որ նույնիսկ ամենաբարդ ժամանակահատվածներում Մոսկվան և Անկարան կարողացել են ընդհանուր լուծումներ գտնել։

Շոյգուն անդրադարձել է նաև Ուկրաինայի հարցով համագործակցությանը՝ հիշատակելով ուկրաինական նավահանգիստներից թուրքական նավերի վերադարձի, պարենային մատակարարումների կազմակերպման և բեռնափոխադրումների հետ կապված հարցերը։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը հիշեցրել է նաև 2022 թվականին Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների արդյունքներով մշակված համաձայնագրի նախագիծը՝ նշելով, որ այն ժամանակ կողմերը զգալի առաջընթաց էին արձանագրել։

Անդրադառնալով Սևծովյան հացահատիկային նախաձեռնությանը՝ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան կատարել են իրենց ստանձնած պարտավորությունները՝ միաժամանակ պնդելով, որ ՄԱԿ-ը չի կարողացել լիարժեք իրականացնել իր պարտավորությունները տվյալ պայմանավորվածությունների շրջանակում։

Հայերեն فارسی Русский

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերը

Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ