Սերգեյ Լավրովը եւ üիլիպ Դուստ Բլազին քննարկել են իրանական միջուկային ծրագիրը
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ üրանսիայի նրա պաշտոնակից üիլիպ Դուստ Բլազին քննարկել են իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունը եւ մերձավորարեւելյան կարգավորման հանգուցային ասպեկտները: Ինչպես այսօր հայտնել են Սմոլենսկյան հրապարակում, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները «ընդգծել են արդիականության կարեւորագույն հիմնախնդիրների լուծման գործում համատեղ ռազմավարություն մշակելու կարեւորությունըե: Կողմերը, ինչպես նշել են ՌԴ-ի արտգործնախարարությունում, «հաստատել են աշխարհում անվտանգության եւ կայունության ապահովման գործում սերտ համագործակցությունը շարունակելու մտադրությունըե: