Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների բողոքները քննող նիստ է անցկացվել

2 րոպեի ընթերցում

Բաքվի վերաքննիչ դատարանում հունիսի 16-ին շարունակվել է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և այլ անձանց վերաքննիչ բողոքների քննությունը

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 23-ին։

Ադրբեջանում շարունակում են ապօրինաբար պահել 19 հայ գերիների, որոնց թվում են նաև Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։ Նրանց նկատմամբ կեղծ մեղադրանքներով ազատազրկման դատավճիռներ են կայացվել։ 

Բաքվի զինվորական դատարանը 2026 թվականի փետրվարի 5-ին Արայիկ Հարությունյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Իշխանյանին և Դավիթ Բաբայանին դատապարտել է ցմահ ազատազրկման։

Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20-ական տարվա, Մադաթ Բաբայանն ու Մելիքսեթ Փաշայանը՝ ստացել են 19-ական տարի ժամկետով ազատազրկում, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարի, Դավիթ Ալավերդյանը և Լևոն Բալայանը՝ 16 տարի, Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարի։

Բաքվի դատարանը փետրվարի 17-ին էլ հրապարակել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործով դատավճիռը, որի համաձայն՝ Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ 

Մեղադրող դատախազը Ռուբեն Վարդանյանի համար պահանջել էր ցմահ ազատազրկում։

Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի իրավապահների կողմից ապօրինի ձերբակալվել և Բաքու էր տեղափոխվել 2023 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո։ Ադրբեջանում նրան կեղծ մեղադրանքներ են առաջադրվել մի քանի հոդվածներով։

 

Հայերեն فارسی Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար