Թուրքիան հուլիսի 1-ից 15 տոկոսով կբարձրացնի Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավերի անցման վճարները

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի իշխանությունները հուլիսի 1-ից 15 տոկոսով կբարձրացնեն Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավերի անցման համար գանձվող վճարները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։ 

Մեկ տոննայի համար սահմանված վճարը կկազմի 6,7 ԱՄՆ դոլար՝ ներկայիս 5,83 դոլարի փոխարեն։ Վճարի չափը հաշվարկվում է նավերի տարողունակության հիման վրա՝ համաձայն 1936 թվականի Մոնտրոյի կոնվենցիայի, որը կարգավորում է Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավագնացությունը։ Թուրքիան 2022 թվականից ի վեր ամեն տարի վերանայում և բարձրացնում է նեղուցներով տարանցման սակագները։ Մինչ այդ երկար տարիներ վճարը կազմում էր 0,8 դոլար մեկ տոննայի համար։

Թուրքիայի տրանսպորտի նախարարության տվյալներով՝ 2025 թվականին Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով անցել է ավելի քան 40 հազար նավ։ Մեկ նավից գանձվող միջին վճարը կազմում է 15-30 հազար դոլար։ Ստացված միջոցներն ուղղվում են առափնյա ծառայությունների, փրկարարական և բժշկական ծառայությունների գործունեության, ինչպես նաև ծովային պատահարների հետևանքների վերացման ֆինանսավորմանը։ 

Հայերեն Türkçe