Սպորտ

Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները

2 րոպեի ընթերցում

Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները

Սիեթլ, ԱՄՆ

Մարզադաշտ «Սիեթլ»

G խումբ, առաջին տուր

Բելգիա-Եգիպտոս` 1:1

Ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը գրանցվեցին միայն ոչ-ոքիներ: G խմբում Բելգիան ու Եգիպտոսը մեկական անգամ փոխանակվեցին գոլերով: Եգիպտոսից 19-րդ րոպեին գոլը խփեց Էմամ Աշուրը, իսկ բելգիացիներին պարտությունից փրկեց Մուհամեդ Նանիի ինքնագոլը:

Տեսանյութը` այստեղ:

 

Մայամի, ԱՄՆ

Մարզադաշտ «Մայամի»

H խումբ, առաջին տուր

Սաուդյան Արաբիա-Ուրուգվայ` 1:1

H խմբի այս խաղում ևս գրանցվեց ոչ-ոքի` 1:1 հաշիվը: Առաջին կեսի վերջնամասում Սաուդյան Արաբիայի ֆուտբոլիստ Աբդուլելահ Ալամրիի գոլին պատասխանեց Մաքի Արաուխոն: Այս խմբում առաջատար չկա, քանի որ բոլոր թիմերը` Իսպանիան, Կաբո Վերդեն, Սաուդիան Արաբյան ու Ուրուգվայը ոչ-ոքի են ավարտել իրենց հանդիպումները:

Լոս Անջելես, ԱՄՆ

Մարզադաշտ «Լոս Անջելես»

G խումբ, առաջին տուր

Իրան-Նոր Զելանդիա` 2:2

Լոս Անջելեսի հիմնական մարզադաշտում կայացած այս խաղում գրանցվեց ոչ-ոքի` 2:2 հաշիվ: Նոր Զելանդիայի հավաքականից Էլիա Զասի դուբլին (7-րդ րոպե, 54-րդ րոպե) Իրանի հավաքականից պատասխանեցին Ռամին Ռեզային (32-րդ րոպե) և Մոհամադ Մոհեբին:  G խմբում էլ դեռևս առաջատար չկա: Բելգիան, Եգիպտոսը, Իրանն ու Նոր Զելանդիան ունեն մեկական միավոր:

Տեսանյութը` այստեղ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում