Ռազմական

Սուրեն Պապիկյանը ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ, քննարկել համագործակցության ընթացքին առնչվող մի շարք հարցեր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պապիկյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով Փարիզ էր մեկնել հունիսի 14-ին՝ մասնակցելու «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին։

ՀՀ պաշտպանության նախարարը ցուցահանդեսի շրջանակներում  այցելել է ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտի ընկերությունների միասնական տաղավար, որտեղ ցուցադրված է մեր երկրի գիտահետազոտական և արտադրական ներուժը:  

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում