Քաղաքականություն

Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարար Յոհան Վադեֆուլը Լյուքսեմբուրգում քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ գործընկերության հարցեր. երկուստեք ընդգծվել է նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրված «Երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին» հռչակագրի կետերի կյանքի կոչման ուղղությամբ համատեղ աշխատանքների կարևորությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, Գերմանիայի ԱԳ նախարարը նաև շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանում անցկացված ժողովրդավարական ընտրությունների և հաղթանակի կապակցությամբ՝ վերահաստատելով Գերմանիայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացման և եվրոպական ինտեգրման ուղուն:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության խորացման հարցերի շուրջ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ ՀՀ տեսլականը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում