Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը

2 րոպեի ընթերցում

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատման վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը «վերջնականապես կավարտի» Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հակամարտությունը։

«Բարձր եմ գնահատում հուշագրում արտահայտված՝ Լիբանանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքը և այն ընկալումը, որ Լիբանանի կայունությունն ու անվտանգությունը տարածաշրջանային կայունության ամրապնդման ցանկացած լուրջ ջանքի անբաժանելի մասն են՝ հաշվի առնելով վերջին փուլում լիբանանցիների կրած զրկանքները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է նախագահի հայտարարության մեջ։

Նա նշել է, որ Լիբանանի ժողովուրդը, հատկապես այն տարածքներում, որոնք շատ են տուժել հարձակումներից, այժմ սպասում է ձեռք բերված համաձայնության կյանքի կոչմանը։

Նախագահը նաև երախտագիտություն է հայտնել բոլոր այն երկրներին և կազմակերպություններին, որոնք նպաստել են համաձայնության հաստատմանը, ինչպես նաև «բոլոր նրանց, ովքեր աշխատել են Լիբանանին ներառելու էսկալացիայի դադարեցման և ռազմական գործողությունների ավարտի ջանքերում՝ հաշվի առնելով վերջին ամիսներին լիբանանցիների կրած տառապանքի չափը»։

«Լիբանանը հույս ունի, որ այս զարգացումը կդառնա ավելի լայն գործընթացի սկիզբ, որը կուժեղացնի տարածաշրջանային կայունությունը, կպահպանի պետությունների ինքնիշխանությունն ու ժողովուրդների իրավունքները և թույլ կտա լիբանանցիներին կենտրոնանալ վերականգնման և բնականոն կյանքի վերականգնման վրա՝ անվտանգ և կայուն պետության ներքո»,- եզրափակել է նախագահը։

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կարևորել է գործընկերների հետ համագործակցությունը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում

38 երկրի միջուկային անվտանգության կարգավորիչները զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասին

Բուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել տոներին ընդառաջ

ՌԴ-ում պահնորդները պատահմամբ կանչել են Ռոսգվարդիային և հայտնվել ոստիկանությունում․ նրանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Դավիթ Թադևոսյանը MITRE-ում քննարկել է Հայաստանի պաշտպանական նորարարությունների զարգացման հնարավորությունները

Հունգարիան դիտարկվում է հայկական բիզնեսների համար Եվրոպա տանող դարպաս․ «Հայ-հունգարական գործարար խորհուրդ»-ը սկսեց աշխատանքները

Տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկումը կարող է տնտեսական օգուտներ ապահովել բոլոր երկրների համար․ Միրզոյան

Թրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Իրանում է

Մահացել է մեքսիկական «Գվադալահարա» թմրակարտելի հիմնադիր Ֆելիքս Գալյարդոն