Եվրոպա

Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

1 րոպեի ընթերցում

Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները բոլոր 33 բանակցային գլուխներով, որոնցից առաջին հինգը կբացվեն հունիսի 15-ին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը, որը ժամանել է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։

«Ես հույս ունեմ, որ մենք Ուկրաինայի հետ կբացենք մնացած բոլոր գլուխները արդեն հուլիսին։ Տեխնիկական առումով մենք պատրաստ ենք, բայց, իհարկե, պետք է ստանանք բոլոր անդամ պետությունների համաձայնությունը»,- հայտարարել է նա։

Հանձնակատարը հավելել է, որ հունիսի 15-ին ԵՄ-ն կփակի բանակցային երկու գլուխ Չեռնոգորիայի հետ՝ ավարտելով ընդհանուր 16 գլուխ այդ երկրի հետ, որը ԵՄ անդամակցության բանակցությունները սկսել է 2012 թվականից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում