Իրան

Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին

1 րոպեի ընթերցում

Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան, ողջունելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը, հայտարարել են, որ պատրաստ են վերացնել իրանական կողմի նկատմամբ կիրառված պատժամիջոցները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է AFP գործակալությունը։

«Մենք պատրաստ ենք վերացնել համապատասխան պատժամիջոցները՝ ի պատասխան Իրանի կողմից իր միջուկային ծրագրի վերաբերյալ հստակ և ստուգելի քայլերի։ Մենք ակտիվորեն կաշխատենք ԱՄՆ-ի, Իրանի և տարածաշրջանային գործընկերների հետ՝ օգտվելու այս հնարավորությունից, պահպանելու առաջընթացի դինամիկան և հասնելու երկարաժամկետ դիվանագիտական կարգավորման»,- ասված է այս երկրների համատեղ հայտարարության մեջ։

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան նշել են, որ «Իրանը երբեք չպետք է ձեռք բերի միջուկային զենք»։ «Մենք պատրաստ ենք այդ նպատակով համագործակցել ԱՄՆ-ի, Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն հետ»,- ասվում է նրանց հայտարարության մեջ։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում