Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ
2 րոպեի ընթերցում

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնության հասնելու մասին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Tehran Times-ը, հայտարարության մեջ նշվում է, որ պաշտոնական Թեհրանը «Ազգային անվտանգության գերագույն խորհրդի որոշման հիման վրա հունիսի 14-ի երեկոյան վերջնականացրել է Իրանի և Միացյալ Նահանգների միջև պատերազմի ավարտին վերաբերող բանակցությունների փոխըմբռնման հուշագրի տեքստը»։
«Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ այս գիշերվանից բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, պատերազմն ու ռազմական գործողությունները անմիջապես և վերջնականապես կդադարեցվեն։ Բացի այդ, Իրանի նկատմամբ կիրառվող ծովային շրջափակումը կվերացվի անմիջապես և ամբողջությամբ»,- ասվում է հայտարարութան մեջ։
Իրանական կողմը, հայտնելով, որ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը տեղի է ունենալու հունիսի 19-ին, տեղեկացրել է, որ «վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները կհետաձգվեն մինչև այն պահը, երբ մյուս կողմը կատարի փոխըմբռնման հուշագրով ստանձնած պարտավորությունները»։
Իրանը հայտարարության մեջ նաև բարձր է գնահատել Պակիստանի և Կատարի գործադրած ջանքերը։
Խաղաղության հաստատման շուրջ համաձայնության մասին հայտարարություն էր արել նաև Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը նշելով, որ հունիսի 19-ի ստորագրման արարողությունը տեղի է ունենալու Շվեյցարիայում։