Աշխարհ

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Հնդկաստանի ռազմաօդային ուժերի՝ ռուսական արտադրության An-32 տրանսպորտային ինքնաթիռը վթարի է ենթարկվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Times of India-ն՝ մանրամասնելով, որ միջադեպը տեղի է ունեցել Հնդկաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ասամում նահանգի Ջորհատ ավիաբազայում՝ վայրէջք կատարելու ժամանակ։

Հաստատելով միջադեպը՝ Հնդկաստանի պաշտպանության նախարարության փոխգնդապետ Մ. Ռավատն ասել է․ «IAF An-32-ը վթարի է ենթարկվել Ջորհատի ավիաբազայում վայրէջք կատարելիս։ Կորուստները ճշտվում են»։

Նշվում է, որ վթարից հետո Ջորհատում վթարի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են ընթանում։

Հաղորդվում է, որ վթարի պատճառը պարզելու համար ստեղծվել է հետաքննական հանձնաժողով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում