Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
1 րոպեի ընթերցում
Մեծ Բրիտանիայի Զինված ուժերի նախարար Ալ Քարնսը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ հետևելով պաշտպանության նախարար Ջոն Հիլիին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Քարնսը լրատվամիջոցին հայտնել է, որ պաշտպանության ներդրումային ծրագիրը «բավարար չափով փոխակերպող» չէր և առաջ գնալու փոխարեն հետ էր գնում։
Նա նշել է, որ կառավարությունը պետք է ավելի շատ գումար գտնի պաշտպանության համար, իսկ թե որտեղից այն պետք է հայթայթվի, արդեն վարչապետի խնդիրն է։
Ըստ BBC-ի՝ ավելի վաղ Հիլին հայտնել էր, որ պաշտպանության համար նախատեսվող գումարը «շատ ավելի քիչ է, քան անհրաժեշտ է երկրին և նրա պաշտպանությանն այս դժվարին ժամանակներում»։
Ջոն Հիլիին պաշտպանության նախարարի պաշտոնում փոխարինել է ներքին գործերի նախկին փոխնախարար Դեն Ջարվիսը։