Իրան

ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հունիսի 11-ին խորհրդարանում հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ, եթե Թեհրանը չնպաստի Մերձավոր Արևելքում ճգնաժամի կարգավորմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  հայտնում է Reuters-ը։

«Եթե Թեհրանը շարունակի սխալ ճանապարհով գնալ, ԵՄ-ն պետք է պատրաստ լինի մեծացնել ճնշումը նոր նպատակային միջոցառումների միջոցով», - ասել է Մելոնին։

Մերձավոր Արևելքում վերջին օրերին իրավիճակը կրկին թեժացել է։ Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանին, իսկ պաշտոնական Թեհրանը սկսել է պատասխան հարվածներ հասցնել տարածաշրջանային երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում