Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

2 րոպեի ընթերցում

Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը պատասխանատվության կոչ է արել երկրի քաղաքական գործիչներին՝ նորանշանակ վարչապետ Էուջեն Տոմակի՝ կառավարություն ձևավորելու նպատակով խորհրդակցությունների ձախողումից հետո։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պետության ղեկավարն այս մասին հայտարարել է ելույթի ընթացքում, որը հեռարձակվել է Ռումինիայի նախագահի աշխատակազմի կայքում։

«Տեսնում եմ ընտրություններից, այս դեպքում՝ 2028 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ միայն հաշվարկներով զբաղվող քաղաքական գործիչների։ Քաղաքական կուսակցություններին կոչ եմ անում պատասխանատվություն ցուցաբերել, որովհետև կուսակցական շահերն օրինական են, բայց առաջնահերթությունը միշտ պետք է տրվի երկրի շահերին»,- նշել է նախագահն՝ ընդգծելով, որ իր խնդիրն է պահպանել Ռումինիայի արևմտամետ կողմնորոշումը և կանխել նրա տնտեսական անկումը։

Նիկուշոր Դանը հունիսի 4-ին վարչապետի պաշտոնում առաջադրել էր Եվրախորհրդարանի պատգամավոր, 44-ամյա Էուջեն Տոմակի թեկնածությունը։ Վերջինիս 10 օր էր տրամադրվել իր կառավարման ծրագիրը և նախարարների կաբինետի կազմը ներկայացնելու համար: Տոմակը հայտարարելով, որ մտադիր է ձևավորել տեխնիկական, այլ ոչ թե քաղաքական կառավարություն՝ խորհրդակցություններ էր սկսել քաղաքական կուսակցությունների հետ։ Դրանք ավարտվել էին անարդյունք, քանի որ գրեթե բոլոր կուսակցությունների առաջնորդները կասկածի տակ էին առել անկուսակցական տեխնոկրատներից կազմված կառավարություն ձևավորելու գաղափարը։

Այնուամենայնիվ, Տոմակը հայտարարել է, որ կշարունակի քննարկումները քաղաքական գործիչների հետ և մտադիր է նոր կառավարություն ձևավորելու գործընթացը ներկայացնել խորհրդարանի քվեարկությանը:

Ռումինիայում քաղաքական ճգնաժամ է ծագել այն բանից հետո, երբ ապրիլի 20-ին Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը որոշել էր քաղաքականապես չաջակցել այն ժամանակվա վարչապետ Իլիե Բոլոժանուին, որը ներկայացնում էր Ազգային լիբերալ կուսակցությունը։

Հայերեն

Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը