Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո

2 րոպեի ընթերցում

Իրանի հարավային Հորմոզգանի նահանգը խմելու ջրի պակասի է բախվել ջրամատակարարման և կոյուղու համակարգին ԱՄՆ-ի հասցրած հարվածներից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Fars գործակալությունը։

«Թշնամի ամերիկացիների գրոհների պատճառով ավերվել են խմելու ջրի բաշխման ենթակառուցվածքային օբյեկտները, այդ թվում՝ երկու բետոնե ջրամբար՝ 500 և 2000 խորանարդ մետր տարողությամբ՝ համապատասխան մեխանիկական սարքավորմամբ», - գործակալությունը մեջբերում է նահանգի ջրամատակարարման և կոյուղու հարցերով զբաղվող ընկերության գլխավոր տնօրենի խոսքերը։

Ջրամատակարարման հետ կապված խափանումներ են գրանցվել 20 000 բնակչություն ունեցող Բամանիի շրջանում։ Գործակալության տվյալներով՝ վնասը գնահատվում է մոտավորապես 1 միլիոն դոլար։

«Այս շրջանների բնակիչների ջրամատակարարումը ներկայում դադարեցվել է, քննարկվում են ջրամատակարարման այլընտրանքային միջոցները», - հաղորդել է գործակալությունը։

Ավելի վաղ IRIB պետական ​​հեռուստառադիոընկերությունը հաղորդել էր, որ ԱՄՆ-ն հարվածել է Հորմոզգանի երկու ջրամբարի։ Ամերիկացի զինվորականները նաև գրոհել են Քեշմ կղզում գտնվող օբյեկտի, ինչպես նաև Ջասկ և Կուհ Մոբարաք քաղաքներում գտնվող օբյեկտների վրա՝ ի պատասխան ամերիկյան Apache ուղղաթիռի խոցման։ Իրանն էլ պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանի երկրներում ամերիկյան օբյեկտներին։

Իրան

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը

Հայերեն Русский

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը