ՍԴՀԿ Կենտրոնական Վարչությունն ընտրությունների կապակցությամբ շնորհավորել է ՀՀ բոլոր քաղաքացիներին

3 րոպեի ընթերցում

Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչությունը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին հունիսի 7–ին Հայաստանում կայացած ընտրությունների կապակցությամբ։

«Արմենպրես»-ը շնորհավորական ուղերձն ամբողջությամբ ներկայացնում է ստորև․

«Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին հերթական արդար, ազատ և թափանցիկ ընտրությունների առթիվ։

Հակառակ աննախադեպ և բացահայտ արտաքին միջամտության, ինչպես նաև ընդդիմադիր մի շարք ուժերի կողմից լայնածավալ ընտրակաշառքի և այլ անթույլատրելի միջոցների կիրառման՝ Հայաստանի քաղաքացին իր քվեի ուժով գերադասեց ինքնիշխանությունը՝ գաղութացումից, հարևանների հետ խաղաղ գոյակցությունը՝ հարատև թշնամությունից, և տնտեսական բազմազանությունը՝ մեկ շուկայից կախվածությունից։

Այս առթիվ շնորհավորում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության՝ այս վճռորոշ ընտրություններում արձանագրած տպավորիչ հաղթանակի կապակցությամբ։ Միաժամանակ ցանկանում ենք արձանագրել, որ վարչապետին ու նրա թիմին ևս մեկ անգամ վստահելով երկրի կառավարման ղեկը՝ Հայաստանի քաղաքացին վերահաստատում է այն իրողությունը, որ հայրենիքը գտնվում է ճիշտ ուղու վրա և ակնկալում է խաղաղության գործընթացի շարունակություն, Եվրոպական միության և Միացյալ Նահանգների հետ ռազմավարական ու տնտեսական հարաբերությունների խորացում, ինչպես նաև բնակչության բարօրության և կենսամակարդակի բարելավմանն ուղղված ծրագրերի իրագործում։

Եթե 2021 թվականի ընտրությունների ժամանակ հայրենիքի գլխին Դամոկլյան թրի պես կախված էր գոյութենական վտանգը, ապա այսօր երկիրն ու տարածաշրջանը համրաքայլ մտնում են խաղաղության և տնտեսական համագործակցության նոր դարաշրջան, որտեղ Հայաստանին վերապահված է կարևոր դերակատարություն։ Սակայն վերջինս պահանջում է խելամիտ և կշռադատված որոշումներ թե՛ գործադիր իշխանության, թե՛ Ազգային ժողովի կողմից։ Հետևաբար, լիահույս ենք, որ թեժ ընտրապայքարի արդյունքում ձևավորված նոր Ազգային ժողովը ձեռնամուխ կլինի արդյունավետ օրենսդրական աշխատանքի, որտեղ ընդդիմությունը ևս կունենա իր կարևոր ներդրումը՝ փոխանակ նախկինի նման անտեղի հետապնդելու իշխանափոխության ամուլ նպատակը»։

Հայերեն العربية

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել