Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Գյումրի կատարած այցի ընթացքում տեսած պատկերները, մասնավորապես քաղաքի որոշ թաղամասերի բակերի և փողոցների վիճակը, իր համար եղել են անսպասելի և նույնիսկ շոկային։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գործադիր մարմնի անդամների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ վարչապետն անդրադարձել է Գյումրիի ենթակառուցվածքային խնդիրներին և դրանց լուծման անհրաժեշտությանը։

«Այն, ինչ տեսա Գյումրիի թաղամասերում, ճիշտն ասած, ինձ համար անսպասելի էր և նաև ինչ-որ տեղ հենց շոկային ազդեցություն ունեցավ։ Ես չէի կարող պատկերացնել, որ այն երկրում, որտեղ ես վարչապետ եմ, մասնավորապես 58-րդ թաղամասում կարող են լինել այդպիսի վիճակում գտնվող բակեր և փողոցներ, որոնք խայտառակ տեսարան են»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ կառավարությունը պետք է հնարավորինս արագ քայլեր ձեռնարկի առկա խնդիրները լուծելու ուղղությամբ։

«Մենք պիտի գտնենք ձևերը, որ, եթե անհրաժեշտ է, նույնիսկ շրջանցելով տեղական ինքնակառավարման մարմիններին, այնտեղ արագ գործողություններ իրականացնենք»,- նշել է վարչապետը։

Փաշինյանը հիշեցրել է նաև, որ նախկինում արդեն հայտնել էր Գյումրիում հնարավորինս արագ արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։

«Ես ասել եմ, որ կարծում եմ՝ Գյումրիում պետք է հնարավորինս արագ ունենանք արտահերթ ընտրություններ»,- ընդգծել է նա։

Վարչապետի խոսքով՝ ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում կառավարությունը նախատեսում է ավելացնել աշխատանքների ծավալները Գյումրիում և Երևանում։

«Այսօրվանից սկսած՝ տարեկան մեր 500 կիլոմետր ճանապարհաշինության շրջանակում տարեկան 25 կիլոմետր պետք է իրականացնենք Գյումրիում, 50 կիլոմետր՝ Երևանում»,- հայտարարել է Փաշինյանը։

 

 

 

Հայերեն فارسی Русский

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում ԵՄ-ի ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել. ՌԴ ԱԳՆ

Բնակարաններից մինչև ներդրումային նախագծեր․ TOON EXPO-ն համախմբել է ոլորտի առաջատար ընկերություններին

Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել