Իրան

ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին

Վաշինգտոնի մոտեցումը Թեհրանի հետ բանակցությունների նկատմամբ հիմնված կլինի այն բանի վրա, թե նախագահ Դոնալդ Թրամփն ինչը լավագույնը կհամարի ամերիկացիների համար՝ անկախ Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Fox News-ի հետ հարցազրույցում։

«Իսրայելցիներն ու Միացյալ Նահանգները շատ ընդհանուր շահեր ունեն: Բայց կան որոշ իրավիճակներ, երբ մեր շահերը տարբերվում են, և, ես կարծում եմ, որ նախագահը շատ հստակ ցույց է տվել, որ թեև Իսրայելն ակնհայտորեն ինչ-որ նպատակներ ունի, Իրանում Միացյալ Նահանգների գլխավոր նպատակն է ապահովել, որ Իրանը միջուկային զենք չունենա», - ասել է Վենսը։

Նրա խոսքով՝ Թրամփը հավատում է, որ ներկա պայմաններում իրատեսական է Իրանի միջուկային խնդրի երկարաժամկետ կարգավորումը։

Դրա հետ մեկտեղ փոխնախագահն ընդգծել է, որ Վաշինգտոնը թերահավատորեն կվերաբերվի Իրանի հետ ցանկացած համաձայնության և առաջնահերթ ուշադրություն կհատկացնի մոնիթորինգին։

Վենսն ընդունել է երկարաժամկետ համաձայնագրի հասնելու դժվարությունը, բայց հայտարարել է, որ ԱՄՆ-ն դրա համար լծակներ ունի։

«Դա դժվար խնդիր է, բայց նախագահը մեզ շահավետ դիրք է ապահովել դրան հասնելու համար։ Քանի որ, եկեք անկեղծ լինենք, իրանցիները չեն ցանկանում, որ այս պատերազմը շարունակվի», - ընդգծել է ԱՄՆ փոխնախագահը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում