Իրանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
1 րոպեի ընթերցում

Իրանի հարավում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Եվրոպայի Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով՝ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բանդար Աբբաս քաղաքից 112 կիլոմետր հյուսիս-արևելք: Օջախն ընկած է եղել է 10 կիլոմետր խորության վրա:
Հնարավոր տուժածների և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: