Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին

2 րոպեի ընթերցում

Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հունիսի 8-ին հանգստության կոչ է ուղղել Իրանին և Իսրայելին այն բանից հետո, ինչ երկու երկրները փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։

«Գիշերը մենք կրկին տեսանք իրավիճակի սրացում։ Կարծում եմ, որ տարածաշրջանը կարիք չունի սրացման, կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և համաձայնության գան», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշել է Կալասը Կիպրոսում՝ ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում։

Խոսելով ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների մասին՝ Կալասը հայտարարել է, որ կողմերը պետք է հասնեն խնդրի դիվանագիտական կարգավորմանը։ «Մենք կապի մեջ ենք երկու կողմերի հետ՝ այդ ուղերձը փոխանցելու համար, որ հրադադարը այժմ շատ կարևոր է։ Այսինքն՝ այս պահին անհրաժեշտ է կանգնեցնել պատերազմը, բացել Հորմուզի նեղուցը, և հետո օգտագործել ժամանակը՝ ավելի երկարաժամկետ բանակցությունների համար այնպիսի բարդ հարցերի շուրջ, ինչպիսիք են միջուկային խնդիրը, ինչպես նաև այլ կարևոր թեմաներ։ Բայց մեր հնարավորությունները սահմանափակ են, ուստի մենք փորձում ենք հնարավորինս փոխանցել այս ուղերձները»,- հայտարարել է Կալասը։

Իսրայելը և Իրանն ապրիլին հաստատված հրադադարից հետո առաջին անգամ հունիսի 7-ին վերսկսել  հարձակումները։ Պատճառը Իսրայելի կողմից Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում իրանամետ «Հեզբոլլահ» շարժման անդամների դեմ իրականացված հարվածներն էին, որն էլ պաշտոնական Թեհրանն անպատասխան չի թողել։

Հայերեն Русский

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը