Ընտրական գործընթացի մեկնարկից ի վեր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 425 հաղորդում

11 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ծովակ Մնացականյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է 2026 թվականի փետրվարի 7-ից մինչև 2026 թվականի հունիսի 7-ը՝ ժամը 18:00-ի դրությամբ ընտրական հանցագործություններով ստացված դիմումների, հաղորդումների և արդյունքների ընթացքին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշվել է, որ ըստ Դատախազությունում ստացված և մշակված տվյալների՝ 2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև այսօր՝ ժամը 18:00-ն, ընդհանուր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 425 հաղորդում:

425 հաղորդումներից՝

186-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:

300 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

14 քրեական վարույթ՝ 42 անձի վերաբերյալ, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է իրավասու դատարան:

Պատգամավորի 13 թեկնածուների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդություններ, որոնցից 12-ի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են, 1 անձի վերաբերյալ միջնորդությունը կքննարկվի առաջիկայում:

Անանուն հաղորդում ներկայացնելու azdararir.am կայքի միջոցով ստացվել է 16 հաղորդում, որից 3-ը՝ այսօր:

Դատախազությունում ստացվող տվյալները պարբերաբար թարմացվում են:

ՏՎՅԱԼՆԵՐԸ՝ ԸՍՏ ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

Հակակոռուպցիոն կոմիտե

2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև այսօր՝ ժամը 18:00-ի դրությամբ, Հակակոռուպցիոն կոմիտեում ընթացք է տրվել ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 196 հաղորդման:

196 հաղորդումներից 1-ը ստացվել է այսօր, որով նախաձեռնվել է 1 քրեական վարույթ: Այդ վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ:

Այդ թվում՝

1 անձի նկատմամբ՝ ընտրակաշառք տալու կամ դրան հանցակցելու համար,

2 անձի նկատմամբ՝ ընտրակաշառք ստանալու կամ դրան հանցակցելու համար:

 

Նշված 196 հաղորդումից՝

32-ով քրեական վարույթ չի նախաձեռնվել, քանի որ հաղորդմամբ չի փաստվել այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական: Նշված հաղորդումներից 8-ը ստուգման նպատակով ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումներին:

Ազգային անվտանգության ծառայությունից ստացված 1 հաղորդում ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով:

100-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:

61-ով առկա տեղեկությունները ստուգելու նպատակով ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ:

2 հաղորդում ստուգման նպատակով ուղարկվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանություն։

Քրեական վարույթ նախաձեռնելու մասին վերոնշյալ 100 արձանագրություններում արտացոլված ընդհանուր 485 դեպքերից՝

 

224-ը վերաբերել են ընտրակաշառք տալուն և դրան հանցակցելուն,

193-ը՝ ընտրակաշառք ստանալուն և դրան հանցակցելուն,

6-ը՝ ընտրակաշառքի միջնորդությանը,

38-ը՝ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելուն և դրան հանցակցելուն,

15-ը՝ անձի ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի ազատ իրականացումը խոչընդոտելուն և դրան հանցակցելուն, նշված հանցագործության նախապատրաստությանը և փորձին,

9-ը՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելուն և դրան հանցակցելուն։

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 227 անձի նկատմամբ:

Այդ թվում՝

97 անձի նկատմամբ՝ ընտրակաշառք տալու կամ դրան հանցակցելու համար,

109 անձի նկատմամբ՝ ընտրակաշառք ստանալու կամ դրան հանցակցելու համար,

15 անձի նկատմամբ՝ բարեգործության արգելքը խախտելու համար,

6 անձի նկատմամբ՝ հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու կամ ընտրության իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու համար:Մեղադրյալներից 44-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 21-ի նկատմամբ տնային կալանքը: 

9 քրեական վարույթ 33 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ հանձնվել է իրավասու դատարան:

 

Քննչական կոմիտե

2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև այսօր՝ ժամը 18:00-ի դրությամբ, Քննչական կոմիտեում ընթացք է տրվել ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 229 հաղորդման:

229 հաղորդումներից 129-ը ստացվել է այսօր:

 Նշված 129 հաղորդումից՝

 

24-ն ուղարկվել են քննիչին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:

92-ով կատարվում են ստուգողական գործողություններ,

3-ով կատարվել են ստուգողական գործողություններ, որի արդյունքում ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա նյութերը թողնվել են անհետևանք, քանի որ ստուգմամբ փաստվել է հանցագործության կամ վարչական իրավախախտման առերևույթ հատկանիշների բացակայություն,

10-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քրեական վարույթ նախաձեռնելու մասին վերոնշյալ 10 արձանագրություններում արտացոլված ընդհանուր 10 դեպքից՝

 

3-ը վերաբերել է մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն,

2-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը կամ ընտրությանը մասնակցող անձանց իրավունքների իրականացմանը խոչընդոտելուն,

5-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն:

 

2026 թվականի փետրվարի 7-ից մինչև այսօր՝ ժամը 18:00-ն ստացված 229 հաղորդումից՝

31-ն ուղարկվել են քննիչին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար, դրանցից 1-ով վարույթ չի նախաձեռնվել, սակայն հսկող դատախազը հանձնարարել է ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով նախաձեռնել քրեական վարույթ:

3-ով քրեական վարույթ չի նախաձեռնվել, քանի որ հաղորդմամբ չի փաստվել այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական:

3-ով քննիչի կամ դատախազի նախաձեռնությամբ ուղարկվել է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով ստուգման:

14-ով կատարվել են ստուգողական գործողություններ, որոնց արդյունքում, 11-ով ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա նյութերը թողնվել են անհետևանք, քանի որ ստուգմամբ փաստվել է հանցագործության կամ վարչական իրավախախտման առերևույթ հատկանիշների բացակայություն, 1-ով կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ վարչական պատասխանատվության հարցը քննարկելու համար:

92-ով կատարվում են ստուգողական գործողություններ,

86-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քրեական վարույթ նախաձեռնելու մասին վերոնշյալ 86 արձանագրություններում արտացոլված ընդհանուր 104 դեպքից՝

 

1-ը վերաբերել է ֆիզիկական ներգործությանը,

2-ը՝ հոգեկան ներգործությանը,

2-ը՝ խուլիգանությանը,

11-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը կամ ընտրությանը մասնակցող անձանց իրավունքների իրականացմանը խոչընդոտելուն,

32-ը՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելուն կամ հարկադրելուն, հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելուն,

45-ը՝ քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելուն կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելուն,

1-ը ընտրակաշառք ստանալուն,

1-ը ՝ ընտրակաշառք տալուն,

1-ը՝ փողերի լվացմանը

3-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն,

5-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն:

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 73 անձի նկատմամբ:

Այդ թվում՝

14 անձի նկատմամբ՝ նախընտրական քարոզչություն կատարելուն խոչընդոտելու համար,

1 անձի նկատմամբ՝ խուլիգանության համար,

3 անձի նկատմամբ՝ շանտաժի միջոցով հավաքին մասնակցել հարկադրելու համար,

2 անձի նկատմամբ՝ ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու համար,

8 անձի նկատմամբ՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու և շահագրգռելը կազմակերպելու համար,

44 անձի նկատմամբ՝ փողերի լվացման, հավաք անցկացնելուն խոչընդոտելու համար,

1 անձի նկատմամբ՝ կաշառք տալու համար:

 

73 մեղադրյալներից 57-ի նկատմամբ կիրառվել են հետևյալ խափանման միջոցները՝

կալանք՝ 12-ի նկատմամբ,

տնային կալանք՝ 11-ի նկատմամբ, որից 1-ի նկատմամբ նաև վարչական հսկողություն, 1-ի նկատմամբ նաև գրավ, բացակայելու արգելք, պաշտոնավարման կասեցում, 1-ի նկատմամբ նաև գրավ, 3-ի նկատմամբ նաև բացակայելու արգելք,

վարչական հսկողություն՝ 5-ի նկատմամբ, 3-ի նկատմամբ նաև բացակայելու արգելք,

գրավ՝ 1-ի նկատմամբ, 1-ի նկատմամբ նաև բացակայելու արգելք,

բացակայելու արգելք՝ 27-ի նկատմամբ,

դաստիարակչական հսկողություն՝ 1-ի նկատմամբ, 1-ի նկատմամբ նաև բացակայելու արգելք:

1 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաձեռնված 86 վարույթներից՝

5-ով քրեական վարույթի նյութերը 9 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ հանձնվել են իրավասու դատարան, որից՝ 1-ը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 4-ը՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով:

10 քրեական վարույթ կարճվել է ՝ 8-ը՝ Քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 2-ը՝ 3-րդ կետով նախատեսված հիմքով, այդ թվում՝ 10-ն էլ նախաձեռնված են եղել Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասով:

Հայերեն Русский

Հակապետական մարդիկ են, որոնք ընդամենը ուզում են իրենց թալանածը ծածկել. Փաշինյանը՝ ընդդիմության համախմբման մասին

Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ

ՀՀ ՔԿ ներկայացուցիչները Չինաստանում մասնակցել են անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարի դասընթացին

Օտարման են ներկայացվում Շիրակի մարզի Անի համայնքին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքեր

Ռուսական դիզելով բեռնված լցանավերի երթուղու փոփոխությունը կապված չէ ԱՄՆ ընտրությունների արդյունքների հետ. Պեսկով

NEXT Address-ը Բաթումիում․ ինչո՞ւ է NEXT Property-ի առաջատար նախագիծը գրավում հայ ներդրողների ուշադրությունը

Քննարկվել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերը

Ամերիկյան կողմը Թրամփի հանձնարարությամբ աշխատում է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև տևական խաղաղության հասնելու ուղղությամբ. Քուշներ

FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները

Հայաստանը Չինաստանին է հանձնել պետական սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձին