Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

1 րոպեի ընթերցում

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հունիսի 5-ին նշվող մուսուլմանական Իդ ալ-Ղադիր տոնի կապակցությամբ համաներում է հայտարարել 2000 բանտարկյալների նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Խամենեիի մամուլի ծառայությունը։

«Իդ ալ-Ղադիրի կապակցությամբ գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին բավարարել է դատական ​​իշխանության ղեկավարի խնդրանքը՝ 2000 բանտարկյալների ներում շնորհելու կամ նրանց դատավճիռները մեղմացնելու մասին», - ասվում է Խամենեիի մամուլի ծառայության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Տոների կապակցությամբ նման միջոցառումներն ընդունված են Իրանի համար, սակայն սա երկրի նոր ղեկավարի կողմից համաներման վերաբերյալ որոշման հետ կապված առաջին հայտարարությունն է։

Մոջթաբա Խամենեին գերագույն առաջնորդի պաշտոնում փոխարինել է իր հորը՝ Ալի Խամենեիին, որը զոհվեց Իրանի վրա փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածների հենց առաջին օրը: Նոր առաջնորդը դեռևս հանրության առջև չի հայտնվել մարտի 9-ին բարձրագույն ղեկավարի պաշտոնում ընտրվելուց ի վեր, սակայն մինչև այժմ նրա մամուլի ծառայությունը մի քանի ուղերձ է հրապարակել առաջնորդի անունից:

Հայերեն English Русский

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները

Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» եղանակների առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ

Հայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբ

Բրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ