Իրանի օրենսդիրները դիմել են Խամենեիին ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելու հարցով. ԶԼՄ-ներ

1 րոպեի ընթերցում

Իրանի օրենսդիրները դիմել են երկրի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին՝ խնդրելով համաձայնություն տալ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների մշակման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է իրանական Asriran թերթը։

Հրատարակության տվյալներով՝ դիմումի տակ իրենց ստորագրություններն են դրել 85 օրենսդիր, որոնք կասկածանքով են վերաբերվում Թեհրանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում ԱՄՆ-ի դիրքորոշմանը։

Իսրայելական The Jerusalem Post թերթը գրում է, որ ամերիկյան Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) վերլուծաբանները նամակը մեկնաբանել են որպես ԱՄՆ հասնելու ունակ հրթիռներ մշակելու կոչ։

Իսրայելի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Յաակով Ամիդրորը հրատարակությանն ասել է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունների արդյունքում ցանկացած բարենպաստ տնտեսական պայման կարող է Թեհրանին տրամադրել ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ են նման մշակումների համար։

Հայերեն Русский

Երևանում բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք

Երևանի ավագանին Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհեց

Ալեն Սիմոնյանն ու «Save Armenia»-ի ներկայացուցիչներն անդրադարձել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը

Ղարաբաղից տեղահանված ավելի քան 45 հազար անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն. ՆԳ փոխնախարար

Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր

Իրականությո՞ւն, թե՞ խեղաթյուրված ճշմարտություն. «Գոյ» թատրոնը «Խելագարը» ներկայացմամբ ազդարարեց վերադարձը

Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան միացել է Հայաստանի 170 բնակավայր

Զոլաքարում ոռոգման ջրատարի ներքին ցանց է կառուցվում

Կատարի էմիրը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները Գազայում հավասարազոր են «ցեղասպանության»

Ղարաբաղից տեղահանվածների աշխատանքի, բնակապահովմանն առնչվող հարցերի վերաբերյալ քննարկում