Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեան և Չինաստանը համաձայնության են եկել ընդլայնել երկու երկրների միջև շաբաթական ավիաչվերթների քանակը: Սա վերջին յոթ տարվա ընթացքում առաջին նման համաձայնությունն է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հունիսի 4-ին հայտնել է Սեուլի տրանսպորտի նախարարությունը՝ որակելով սա որպես ասիական երկու հարևան երկրների հարաբերությունների ջերմացման ևս մեկ նշան։

Համաձայնագիրը ձեռք է բերվել մայիսի 27-28-ը Սեուլում անցկացված երկկողմ ավիացիոն բանակցությունների ընթացքում։ Դրա համաձայն՝ ուղևորափոխադրումների համար նախատեսված շաբաթական թռիչքների իրավունքը կավելանա 56-ով՝ 608-ից հասնելով 664-ի, իսկ բեռնափոխադրումների համար նախատեսված շաբաթական իրավունքները՝ 14-ով՝ 54-ից հասնելով 68-ի։

Փաստաթուղթը նաև կընդլայնի Հարավային Կորեայի տարածաշրջանային օդանավակայաններից, այդ թվում՝ Բուսանից և Չոնջուից, դեպի Չինաստանի 10 քաղաք իրականացվող չվերթների հնարավորությունները։ Այդ քաղաքների թվում են Գուանչժոուն, Չենդուն, Շենժենը, Չունցինը և Սիանը։

2026 թվականի առաջին եռամսյակում Հարավային Կորեայի և Չինաստանի միջև ուղևորահոսքը կազմել է շուրջ 4,39 միլիոն մարդ՝ գերազանցելով համավարակից առաջ գրանցված 4,14 միլիոն ցուցանիշը։

«Ակնկալում ենք, որ այս համաձայնագիրը կնպաստի չինացի զբոսաշրջիկների այցելությունների աճին Հարավային Կորեա, կբարելավի Չինաստան մեկնող մեր քաղաքացիների և ներմուծմամբ ու արտահանմամբ զբաղվող ընկերությունների հնարավորությունները, ինչպես նաև կօգնի աշխուժացնել տնտեսությունը՝ խթանելով կորեական ավիաընկերությունների ներկայության ընդլայնումը չինական շուկայում», - ասել է նախարարության ավիացիոն քաղաքականության վարչության ղեկավար Լի Սո Յոնը։

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն