ՊՍԺ-ի հաղթանակի տոնակատարությունից հետո սկսված անկարգությունների զոհերի թիվը հասել է երեքի

1 րոպեի ընթերցում

Չեմպիոնների լիգայում Փարիզի «Պարի Սեն-Ժերմեն» (ՊՍԺ) ֆուտբոլային ակումբի հաղթանակից հետո տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Le Parisien թերթը:

Հրատարակության տվյալներով՝ վթարի ենթարկված մոտոցիկլավարից բացի, որի մասին հաղորդվել էր ավելի վաղ, ևս երկու մարդ ընկել է Սեն գետը:

Ականատեսների խոսքով՝ զոհվածներից մեկը գիտակցաբար է նետվել գետը: Ինչպես նշում է թերթը, խոսքը 1997 թվականին ծնված ռուանդացու մասին է: Մայրաքաղաքի 5-րդ և 6-րդ շրջանների կոմիսարիատները հետաքննություն են սկսել մահվան պատճառները պարզելու համար:

Ավելի վաղ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունիեսը հայտարարել էր, որ ավելի քան 890 մարդ է ձերբակալվել անկարգությունների ժամանակ: Հաղորդվել է նաև ավելի քան 200 տուժածի մասին:

Բուդապեշտում անցկացված Չեմպիոնների լիգայի եզրափակչում փարիզյան ակումբը հաղթել է անգլիական «Արսենալ»-ին: Հիմնական ժամանակը և երկու լրացուցիչ ժամանակն ավարտվել են 1:1 հաշվով, ՊՍԺ-ն հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթել է 4-3 հաշվով։

Հայերեն Русский

Հայտնի են «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակին արժանացավ «Red Line» ռոք խումբը

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը