Իրան

ԱՄՆ-ի հետ երկխոսությունը կդադարեցվի, եթե Իսրայելը շարունակի Լիբանանի վրա հարձակումները. Ղալիբաֆ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի հետ երկխոսությունը կդադարեցվի, եթե Իսրայելը շարունակի Լիբանանի վրա հարձակումները. Ղալիբաֆ

ԱՄՆ-ի հետ Իրանի գլխավոր բանակցող և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հեռախոսազրույց է ունեցել իր լիբանանցի գործընկեր Նաբիհ Բերիի հետ՝ քննարկելով Իսրայելի ռազմական գործողությունները Լիբանանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ղալիբաֆը նշել է X-ում գրառման մեջ։

«Իմ եղբոր՝ Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրիի հետ զրույցում ես հաստատեցի, որ եթե Լիբանանում սիոնիստական ռեժիմի ագրեսիան շարունակվի, մենք ոչ միայն կդադարեցնենք բանակցային գործընթացը, այլև ամուր կկանգնենք նրանց դեմ», - նշել է նա գրառման մեջ։

Հունիսի 1-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում գրառման մեջ նշել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը պետք է լինի հրադադար բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։

«Դրա խախտումը մեկ ճակատում հրադադարի խախտում է բոլոր ճակատներում։ ԱՄՆ-ն և Իսրայելը պատասխանատու են ցանկացած խախտման հետևանքների համար», - նշել էր նա։

ԱՄՆ նախագահը հունիսի 1-ին հայտարարել է, որ զրուցել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, նաև ներկայացուցիչների միջոցով շփում է ունեցել «Հեզբոլլահ»-ի հետ, որի արդյունքում կողմերը համաձայնել են դադարեցնել հարվածները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում