Աշխարհ

Իսրայելը զգուշացրել է Բեյրութի հարավային արվարձաններին հարվածելու պատրաստակամության մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելը զգուշացրել է Բեյրութի հարավային արվարձաններին հարվածելու պատրաստակամության մասին

Իսրայելական բանակը զգուշացրել է Բեյրութի հարավային արվարձաններին հարվածելու պատրաստակամության մասին և տեղի բնակիչներին կոչ է արել լքել իրենց տները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին X սոցիալական հարթակում գրել է Իսրայելական բանակի ներկայացուցիչ Ավիխայ Ադրաին։

«Իսրայելի պաշտպանության բանակը զգուշացնում է Բեյրութի Դահիա թաղամասի բնակիչներին և կոչ է անում նրանց տարհանվել սեփական անվտանգության համար», - գրել է Ադրաին։

Նա հայտարարել է՝ եթե «Հեզբոլլահը» շարունակի հրթիռներ արձակել Իսրայելի քաղաքների և ավանների ուղղությամբ, իսրայելական բանակը կհարվածի Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձաններում գտնվող թիրախներին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում