1 րոպեի ընթերցում
Ընտրակաշառք ստացած 68-ամյա տղամարդը դատարանի որոշմամբ կալանավորվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ ներկայացնելով մանրամասներ․
«Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի կողմից այլ անձանց հետ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և Հայաստան տեղափոխելու մասին»,– նշված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։ Հաղորդագրությանը կից հրապարակվել է նաև տեսանյութ։
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով կատարվել են մի շարք վարութային գործողություններ, դատարան են ներկայացվել կալանքի միջնորդություններ: