Կաթը սեր է. Երեմյան գործարանում նշվեց Կաթի համաշխարհային օրը

9 րոպեի ընթերցում

Կաթը սեր է, ուժ և առողջություն. հունիսի մեկին աշխարհը նշում է Կաթի համաշխարհային օրը։ Տարիներ առաջ «Երեմյան» ընկերությունների խումբը տոնը բերեց նաև Հայաստան՝ այն դարձնելով Երևանի և կաթի սիրահարների տոնացույցի անբաժան մասը։ Այս օրը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ առողջ հասարակության հիմքում առողջ սնունդն ու առողջ սովորություններն են, որոնցից մեկն էլ կաթի օգտագործման մշակույթն է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս տարի ընկերությունը Կաթի համաշխարհային օրը նշեց «Երեմյան» կաթնամթերքի գործարանում՝ միջազգային, դիվանագիտական և պետական կառույցների ներկայացուցիչների, համալսարանականների, «Կաթ դպրոցներին» և «Այց Երեմյան գործարան» ծրագրերի մասնակիցների հետ միասին։

Ընկերության անցած ճանապարհի, ձեռքբերումների, ֆերմաների և որդեգրած առաքելության մասին պատմող հոլովակները հյուրերին հնարավորություն տվեցին մի պահ տեղափոխվել «Երեմյանի» ֆերմա և դառնալ այդ մեծ շղթայի մի մասը։

«Երեմյան» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն և հիմնադիր Դավիթ Երեմյանը, ողջունելով և շնորհավորելով ներկաներին Կաթի համաշխարհային օրվա առիթով, ընդգծեց, որ այսօր առաջին հերթին պետք է շնորհակալություն հայտնել ֆերմերներին, ովքեր շուրջօրյա աշխատանք են կատարում՝ ապահովելով այն արդյունքը, որն այսօր կա։

«Շնորհակալություն եմ հայտնում գյուղատնտեսական նախագծերի մեր մեծ թիմին այն ջանքերի համար, որոնք նրանք ներդնում են ամեն օր ու գիշեր։ Մենք օգտվում ենք կաթնամթերքից և մսամթերքից, սակայն հաճախ չենք պատկերացնում, թե որքան մեծ աշխատանք է կանգնած դրա հետևում։

Մոտ մեկ ամիս առաջ մեր գործարանը հերթական անգամ վերահաստատեց միջազգային չափանիշներին համապատասխան աշխատելու իր ցուցանիշները՝ կրկին հաջողությամբ անցնելով FSSC 22000 ստանդարտի աուդիտը։ Դրա համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև գործարանի տնօրենին և ողջ թիմին։ Դուք ևս, մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով, իրականացնում եք հսկայական աշխատանք։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս Կաթի համաշխարհային օրվա առիթով և մաղթում բարի տոն»,- նշեց Դավիթ Երեմյանը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ դոկտոր Սիդարթա Սանքար Դատտան նշեց, որ այս օրը նաև հնարավորություն է գիտակցելու կաթի և կաթնամթերքի կարևոր դերը սնուցման, սննդային համակարգերի, գյուղատնտեսության և տեղական կենսապահովման ոլորտներում։

«Կաթը մեր սննդակարգի կարևոր բաղադրիչներից է։ Այն ապահովում է բարձրորակ սպիտակուց և կալցիում, որոնք անհրաժեշտ են ոսկորների աճի և առողջության համար։ Սակայն չափազանց կարևոր է, որ կաթի և կաթնամթերքի մասին խոսելիս անդրադառնանք նաև անվտանգության հարցին։ Մենք խոսում ենք անվտանգ արտադրանքի մասին, ինչը կենսական նշանակություն ունի բոլորիս համար։

Հայաստանը, ինչպես ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի բազմաթիվ երկրներ, բախվում է մանկական ավելորդ քաշի և ճարպակալման աճող մարտահրավերին։ ԱՀԿ-ն, համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ, իրականացրել է գնահատում, որի արդյունքներով պարզվել է, որ Հայաստանում յուրաքանչյուր երեք դպրոցահասակ երեխաներից մեկը կա՛մ ավելորդ քաշ ունի, կա՛մ տառապում է ճարպակալմամբ։ Սա չափազանց մտահոգիչ ցուցանիշ է։

Այսօր մենք բոլորս, ովքեր մասնակցում ենք Կաթի համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը, կրում ենք ընդհանուր պատասխանատվություն։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Դավիթ Երեմյանի նման գործարարներին, պետական կառույցներին, մասնավորապես Առողջապահության և Էկոնոմիկայի նախարարություններին, ինչպես նաև այստեղ ներկա միջազգային կազմակերպություններին։ ԱՀԿ-ն Հայաստանում պատրաստ է շարունակել համագործակցությունը՝ ապահովելու մեր երեխաների առողջ սնուցումն ու սննդի անվտանգությունը»,- նշեց Սիդարթա Սանքար Դատտան։

Նա հավելեց, որ երեխայի սնուցման մեջ կատարվող ներդրումը ներդրում է Հայաստանի ապագայի մեջ։ Առողջ երեխաներն ավելի լավ են սովորում, մեծանում են ավելի ուժեղ և հետագայում դառնում են հասարակության լիարժեք ու արդյունավետ անդամներ։

Երեխաների պաշտպանությունը սկսվում է նրանց առողջության պահպանությունից՝ ընդգծեց ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը՝ նշելով, որ յուրաքանչյուր երեխա պետք է հնարավորություն ունենա մեծանալու, զարգանալու և իր ներուժն ամբողջությամբ իրացնելու առողջ միջավայրում։

«Առողջապահության նախարարությունը մշտապես իրականացնում է տարբեր ծրագրեր և միջոցառումներ՝ ուղղված երեխաների առողջության պահպանմանն ու բարելավմանը։ Վերջին շրջանում առավել մեծ ուշադրություն ենք դարձնում առողջ ապրելակերպի խթանմանը և առողջ վարքագծի ձևավորմանը։

Մենք գիտենք, որ առողջ ապրելակերպի հիմքերը դրվում են հենց մանկության և դեռահասության շրջանում և հաճախ ուղեկցում են մարդուն ամբողջ կյանքի ընթացքում։ Այդ հիմքերի կարևոր բաղադրիչներից է առողջ, բազմազան, հավասարակշռված և անվտանգ սնուցումը։

Կաթն ու կաթնամթերքը հանդիսանում են այդ չափորոշիչների կարևոր մաս։ Ժամանակակից մոտեցումների և առողջ սնուցման սկզբունքների համաձայն՝ դրանք պետք է լինեն երեխաների ամենօրյա սննդակարգի անբաժանելի մասը։

Շնորհավորում եմ բոլորին Երեխաների պաշտպանության օրվա և Կաթի համաշխարհային օրվա առթիվ։ Երեխաներ ջան, թող ձեր մանկությունը լինի ուրախ, հետաքրքիր, լի բացահայտումներով, և ամենակարևորը՝ անվտանգ, խաղաղ ու առողջ»,- նշեց նա։

Միջոցառման ընթացքում կայացավ նաև «Առողջ, բնական, անվտանգ․ հանրային առողջությունն ու սպառողական վարքը» խորագրով քննարկում, որի ընթացքում «Երեմյան» ընկերության ներկայացուցիչները, սննդաբանը, մարզիկը և ծնողները խոսեցին կաթի ու կաթնամթերքի օգտակարության և երեխաների կյանքում դրանց կարևոր դերի մասին։

Ներկաները հնարավորություն ունեցան նաև ծանոթանալու գործարանի աշխատանքին։

Երեմյան ընկերությունների խումբը գյուղատնտեսության ոլորտում իր գործունեությունը մեկնարկել է 2019 թվականին՝ նպատակ ունենալով բացառապես բարձրակարգ կաթնամթերքով ապահովելու ընկերությունների խմբի պատկանող ռեստորանները։ Այդ նպատակով Վայոց Ձորի Ջերմուկ համայնքում հիմնվեց ընկերության առաջին խելացի ժամանակակից ֆերման։ Սակայն 2020 թվականին աշխարհում բռնկվեց քովիդի համավարակը, հանրային կյանքը կանգ առավ, ռեստորանների գործունեությունը՝ ևս։ Ընկերությունն ընդամենը 15 օրում բռենդավորեց, շշալցեց իր արտադրած կաթնամթերքն ու դուրս բերեց շուկա։ Ուրախալիորեն, այն մեծ սպառում և պահանջարկ ունեցավ։ Քովիդն ավարտվեց, սակայն Երեմյան կաթնամթերքի ճանապարհը հանրային սպառման ոլորտում՝ ոչ։

Ընդհակառակը, այն նոր էջ բացեց կաթնարտադրության բնագավառում՝ իր սահմանած որակով, չափանիշներով, գյուղատնտեսության վարման մոտեցումներով։

Այսպիսով, 2022 թվականին ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Երեմյան ֆարմի» միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր՝ արտադրության ամբողջական ցիկլի զարգացման նպատակով: Մեկ տարի անց՝ 2023 թվականի հոկտեմբերին, Լոռու Տաշիր համայնքում բացվեց Հայաստանի ամենամեծ խելացի, ժամանակակից և տոհմային անասնաֆերման՝ 2500 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որից 1500-ը՝ կթու կով:

Մինչ օրս ընկերությունը ստացել է 28 մլն լիտր կաթ, մշակել տարեկան 1200 հեկտար հող, ստացել 50 հազար տոննա կեր, հիմնել 86 հազար քառակուսի մետր գյուղատնտեսական շինություն։

Հայերեն