Իրանն ԱՄՆ-ի հետ քննարկում է վնասի փոխհատուցման համար միջոցներ հատկացնելու մեխանիզմը

2 րոպեի ընթերցում

Իրանը և ԱՄՆ-ն հաղորդագրությունների փոխանակման ընթացքում քննարկում են պատերազմի ժամանակ հասցված վնասի փոխհատուցման համար Թեհրանին միջոցներ հատկացնելու մեխանիզմը, որը կարող է ներառվել ամփոփիչ համաձայնագրում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Հուշագրի կետերից մեկը պատերազմի պատճառած վնասներից հետո վերականգնման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն է: Այս հարցի առնչությամբ քննարկվում են զանազան տարբերակներ: Բանակցությունների ընթացքում քննարկվող թեմաներից մեկը վնասի փոխհատուցման և վերականգնողական աշխատանքներ անցկացնելու համար որոշակի գումարի հատկացումն է», - ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։

Մայիսի 29-ին Իրանի մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի անդամ Ալայեդդին Բորուջերդին հայտարարել է, որ երկիրը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում կրել է հարյուր միլիարդավոր դոլարների  վնաս, ուստի փոխհատուցման հարցն առաջին տեղում է։ Fars գործակալությունն իր հերթին հաղորդել է, որ Իրանի և ԱՄՆ-ի համաձայնագրի մի մասը Թեհրանին անհապաղ 12 միլիարդ դոլարի վճարումն է արտասահմանում սառեցված ակտիվներից. միայն դրանից հետո Իրանը կսկսի հետագա երկխոսությունը։

Հայերեն Русский

Վան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է Հոնկոնգում

Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ

Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս երեք ամսով

Երևանում Արամ Խաչատրյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Բուլղարիայի ափերի մոտ ԱԹՍ-ի հարվածից նավ է խորտակվել, 11 նավաստի անհետ կորել է

ՀՀ ԱԺ նախագահն ու Բելգիայի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները

Զելենսկին հայտարարել է, որ Կիևի վրա հրթիռային հարձակումից առաջ Ուկրաինան գործընկերներից նախազգուշացում չի ստացել

Իսրայելը հետ է ուղարկել եթովպական ինքնաթիռը՝ ինդոնեզացի օդաչուի պատճառով. Ynet

Երևանում բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք

Երևանի ավագանին Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհեց