Իրանը և ԱՄՆ-ն ձգտում են հաշտության գործարքն ամրագրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով

1 րոպեի ընթերցում

Իրանը և ԱՄՆ-ն պատերազմի դադարեցման հնարավոր համաձայնագրում ներառում են մի կետ, որը ենթադրում է գործարքի ամրագրում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

«Մենք դեռևս քննարկում ենք ընդհանուր դրույթները. այս 14 կետերը ենթադրում են միայն հիմնական հոդվածները, որոնց թվում դրույթներ կան այն մասին, որ եթե գործարք կնքվի, այն պետք է ստանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի տեսք՝ իրավական պաշտպանություն ունենալու նպատակով», - ասել է Բաղային լրագրողների հետ ճեպազրույցում։

Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ Թեհրանը չի կարծում, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը երաշխավորված է ապահովելու այդ համաձայնագրի կատարումը, քանի որ Թեհրանն արդեն հակառակ փորձն ունի։

Միացյալ Նահանգները և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին. ագրեսիայի զոհ դարձավ ավելի քան 3 հազար մարդ։ Ապրիլի 8-ին Վաշինգտոնը և Թեհրանը հայտարարեցին երկու շաբաթով հրադադար հաստատելու մասին։ Դրանից հետո Իսլամաբադում անցկացված բանակցություններն ավարտվեցին անարդյունք։

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ