Հունգարիայի վարչապետը խոստացել է օրենսդրական պայքար սկսել երկրի նախագահին պաշտոնից հեռացնելու համար

3 րոպեի ընթերցում

Հունգարիայի վարչապետ Պետեր Մագյարը հունիսի 1-ին՝ նախագահ Տամաշ Սուլյոկի հետ հանդիպումից հետո, հայտարարել է, որ եթե նախագահը հրաժարական չտա, կառավարությունը դատական ​​գործընթաց կսկսի նրան պաշտոնից ազատելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Մագյարի կենտրոնամետ «Տիշա» կուսակցությունը ապրիլին խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարավ երկար տարիներ պաշտոնավարած վարչապետ Վիկտոր Օրբանի նկատմամբ և խոստացավ պաշտոնանկ անել որոշ գործիչների, որոնք Օրբանը նշանակել էր վերջին 16 տարիների ընթացքում։

Մագյարը կոչ է արել Սուլյոկին, որը նախագահի պաշտոնաում ընտրվել էր 2024 թվականի սկզբին Օրբանի «Ֆիդես» կուսակցության օրենսդիրների կողմից, հրաժարական տալ՝ մեղադրելով նրան ազգային միասնությունը կարևոր հարցերում չներկայացնելու և Օրբանի ու նրա կառավարության շահերը սպասարկելու մեջ։ Սուլյոկը, սակայն, հրաժարվում է թողնել պաշտոնը։

«Ես ասել եմ նախագահին, որ եթե նա պահպանի իր դիրքորոշումը և հրաժարական չտա, ես այսօր կտեղեկացնեմ մեր կուսակցության օրենսդիրներին մեր օրենսդրական առաջարկների մասին, և մենք անմիջապես կսկսենք անհրաժեշտ ընթացակարգերը», - ասել է Մագյարը։ Նրա գնահատմամբ՝ օրենսդրական գործընթացը կտևի մոտ մեկ ամիս և կհանգեցնի «բոլոր խամաճիկների հեռացմանը», որոնք մասնակցել են «օրենքի գերակայության և ժողովրդավարության քանդմանը»։

Օրբանի «Ֆիդես» կուսակցությունը մեղադրել է Մագյարին «անօրինական վերջնագիր» ներկայացնելու մեջ և նշել, որ Սուլյոկը կատարում է իր օրինական լիազորությունները, որոնք ուժի մեջ են մինչև 2029 թվականը։

Սուլյոկը նախկինում զբաղեցրել է Հունգարիայի բարձրագույն դատարանի ղեկավարի պաշտոնը։

Հունգարիայում նախագահական պաշտոնը հիմնականում արարողակարգային է, բայց Սուլյոկը կարող է օրենքները հետ ուղարկել խորհրդարան՝ վերանայման կամ ուղարկել Սահմանադրական դատարան, ինչը հնարավոր է դանդաղեցնի կամ խոչընդոտի Մագյարի բարեփոխումների օրակարգը։

Մագյարը հայտարարել է, որ կօգտագործի իր կուսակցության երկու երրորդի խորհրդարանական մեծամասնությունը՝ սահմանադրությունը և այլ օրենսդրական ակտերը փոփոխելու և Սուլյոկին պաշտոնից հեռացնելու համար։

Հունգարիայի նախագահ Տամաշ Սուլյոկն արդեն դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝խնդրելով իրավական գնահատական ​​տալ ստեղծված իրադրության վերաբերյալ:

Եվրոպա

Հունգարիայի նախագահը հրաժարվում է ենթարկվել պաշտոնից հեռանալու վարչապետի կոչին. նա դիմել է Վենետիկի հանձնաժողովին

 

Հայերեն Русский

Իսրայելի հետ բանակցություններն «ամոթ և նվաստացում» կբերեն Լիբանանին․ «Հեզբոլլահ»-ի առաջնորդ

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ կքվեարկի ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում Հայկ Կոնջորյանի թեկնածությանը

Ամունդի-Ակբա․ համաշխարհային տնտեսության զարգացման սցենարները՝ 2-րդ կիսամյակի համար

Երկրորդ եռամսյակում Հայաստանում վերականգնվել է անշարժ գույքի գների աճը

ԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի

Քաղաքաշինության կոմիտեն համագործակցության է հրավիրում շինանյութի արտադրության, ներմուծման, վաճառքի ոլորտում գործունեություն իրականացնողներին

Շինարարությունն ու ծառայությունների ոլորտը շարունակում են ապահովել Հայաստանի տնտեսության աճի բարձր տեմպերը

Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 35 քրեական վարույթ

ՌԴ-ի և Կատարի ԱԳ նախարարները կոչ են արել դադարեցնել մարտական գործողությունները Պարսից ծոցում