Աշխարհ

Իսրայելական զորքերը Լիբանանի հարավում մոտենում են Նաբաթիեի արվարձաններին․ լրատվամիջոց

1 րոպեի ընթերցում

Իսրայելական զորքերը Լիբանանի հարավում մոտենում են Նաբաթիեի արվարձաններին․ լրատվամիջոց

Իսրայելական տանկային շարասյունը հատելով Լիտանի գետը՝ շարժվում է դեպի հարավային Լիբանանում գտնվող Նաբաթիեհ նահանգի վարչական կենտրոն հանդիսացող համանուն քաղաք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ «Հեզբոլլահ» շիա շարժման աշխարհազորի մարտիկները փորձել են խոչընդոտել իսրայելական ուժերի առաջխաղացմանը՝ կատաղի դիմադրություն ցուցաբերելով Արնուն և Էլ-Ղանդուրիա շրջաններում։ Ընդ որում, որոշ վայրերում բախումները դեռևս շարունակվում են։

Իսրայելական բանակի հրետանին կրակ է բացել Նաբաթիեհի մոտ գտնվող միջնադարյան Բոֆոր ամրոցի ուղղությամբ, որտեղ նկատվել է հակառակորդի ջոկատների տեղաշարժ։ Հրթիռակոծության գոտում են հայտնվել մի քանի բնակավայրեր։ Խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ճշտվում է։

Իսրայելցի հրամանատարները Արևմտյան Բեքաա շրջանի 14 բնակավայրերի բնակիչներին հրահանգել էին լքել իրենց տները՝ «Հեզբոլլահի» բազաներին և այնտեղ գտնվող ռազմական օբյեկտներին օդային հարվածներից առաջ: Համանման նախազգուշացումներ էին արվել նաև Տյուրոս սահմանային շրջանի 12 գյուղերի լիբանանցի բնակիչներին:

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում