Հայաստան

Հայաստանում քամին թիթեղներ է պոկել, ծառեր տապալել

1 րոպեի ընթերցում

Հայաստանում քամին թիթեղներ է պոկել, ծառեր տապալել

Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության  112 և մարզային օպերատիվ կառավարման կենտրոններ մայիսի 29-ին մի շարք ահազանգեր են ստացվել քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ 

«Արմենպրես»-ին նախարարությունից տեղեկացրին, որ Երևան քաղաքի վարչական շրջաններում, Վայոց ձորի, Սյունիքի, Շիրակի, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի մարզերում ահազանգեր են ստացվել տապալված ծառերի, էլեկտրական սյուների, ինչպես նաև պոկված կառուցատարրերի և թիթեղների վերաբերյալ։

Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։

Տեղում իրականացվել են տապալված ծառերի մասնատման, հեռացման, պոկված թիթեղների ապամոնտաժման, տարածքի սահմանազատման  և այլ համապատասխան աշխատանքներ։

Բոլոր ահազանգերը սահմանված կարգով սպասարկվել են:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում