Հայաստան

ՄԻՊ-ը հանդիպել է անհայտ կորած անձանց հարազատներին

2 րոպեի ընթերցում

ՄԻՊ-ը հանդիպել է անհայտ կորած անձանց հարազատներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 29-ին հերթական հանդիպումն է ունեցել անհայտ կորած անձանց հարազատների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Քննարկվել են անհայտ կորած անձանց և նրանց հարազատների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները։

Հանդիպման ընթացքում անհայտ կորած անձանց հարազատները տեղեկացրել են, որ հիմնել են Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիա։ Անահիտ Մանասյանը կարևորել է նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ այն կարևոր քայլ է անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների հասցեագրման տեսանկյունից։

Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատել է, որ անհայտ կորած անձանց հարազատների մտահոգությունների պատշաճ հասցեագրումն ու նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը շարունակում են մնալ իր գործունեության առաջնահերթություններից։

Նա նշել է, որ այս ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային մեխանիզմների շրջանակում՝ կիրառելով բոլոր հնարավոր գործիքները։

Անահիտ Մանասյանն ընդգծել է նաև, որ անհայտ կորած անձանց իրավունքներին առնչվող հարցերը պետք է մշտապես գտնվեն պետության ուշադրության կենտրոնում, և անհրաժեշտ է շարունակական քայլեր ձեռնարկել նրանց իրավունքների երաշխավորումն ապահովելու համար։

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում