Ռուսաստան

Ավստրիայի ԱԳ նախարարը Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա է հղել

1 րոպեի ընթերցում

Ավստրիայի ԱԳ նախարարը Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա է հղել

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Բեատե Մայնլ-Ռայզինգերը հայտարարել է, որ Վիեննայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Գրոզովին հրավիրել է ԱԳՆ՝ Մոսկվայի գործողությունների կապակցությամբ բողոք հայտնելու համար։

«Ես Վիեննայում Ռուսաստանի դեսպանին հրավիրել եմ՝ հստակորեն արտահայտելու մեր բողոքը ռուսական էսկալացիայի դեմ»,–  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է նա X սոցիալական հարթակում։

Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ մայիսի 29-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի գիշերային հարձակման ընթացքում անօդաչու թռչող սարք է ընկել Ռումինիայի Գալացի քաղաքի 10-հարկանի բնակելի շենքի տանիքին։ Դեպքի հետևանքով հրդեհ է բռնկվել, երկու մարդ թեթև վնասվածքներ է ստացել, իսկ բնակիչները տարհանվել են։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում