Հնդկաստանը դարձել է աշխարհում բրնձի խոշորագույն արտադրողը. The Economic Times

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանն առաջ է անցել Չինաստանից և դարձել է աշխարհի ամենաառաջատար երկիրը բրնձի արտադրության գծով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է The Economic Times թերթը՝ վկայակոչելով հարավասիական հանրապետության գյուղատնտեսության նախարար Շիվրաջ Սինգհ Չուհանի հայտարարությունը:

2025-2026 գյուղատնտեսական տարում Հնդկաստանում բրնձի արտադրությունը հասել է ռեկորդային 154,02 միլիոն տոննայի՝ նախորդ տարվա 150,18 միլիոն տոննայի համեմատությամբ: Չինաստանում այդ մշակաբույսի արտադրությունը կազմել է 145,28 միլիոն տոննա:

Տասը տարի առաջ Հնդկաստանն արտադրել է 104,4 միլիոն տոննա բրինձ, իսկ Չինաստանը՝ 148,5 միլիոն տոննա: Տարբերությունը կրճատվել է Հնդկաստանում արտադրության կայուն աճի շնորհիվ, ինչպես նաև Չինաստանում արտադրական տեմպերի դանդաղման հետևանքով:

Ներկայումս Հնդկաստանին բաժին է ընկնում բրնձի համաշխարհային արտադրության մոտ 28%-ը: 2024-2025 թվականներին հանրապետությունն արտահանել է 5,9 միլիարդ դոլարի 6 միլիոն տոննա բասմատի տեսակի բրինձ և  6,5 միլիարդ դոլարի 14,13 միլիոն տոննա այլ տեսակների բրինձ:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն