Իրան

Թեհրանը հարվածներ է հասցրել ամերիկյան ավիաբազային

1 րոպեի ընթերցում

Թեհրանը հարվածներ է հասցրել ամերիկյան ավիաբազային

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարվածներ է հասցրել ամերիկյան ավիաբազային՝ ի պատասխան Բանդար Աբբասի շրջանում ԱՄՆ-ի գործողությունների:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  հայտնում են իրանական լրատվամիջոցները։

«Այսօր առավոտյան ամերիկյան զինվորականների կողմից Բանդար Աբբասի օդանավակայանի մոտակայքում գտնվող օբյեկտի ուղղությամբ ավիացիոն արկերի կիրառմամբ իրականացված ագրեսիայից հետո ամերիկյան ավիաբազան հարձակման է ենթարկվել», - ԻՀՊԿ-ի հայտարարությունը մեջբերում է իրանական IRIB պետական հեռուստաընկերությունը:

Tasnim լրատվական գործակալությունը, իր հերթին, նշում է, որ հարվածները հասցվել են ժամը 04:50-ին։

Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաստատել էր, որ ԱՄՆ զինված ուժերը մայիսի 28-ի գիշերը խոցել են իրանական չորս կամիկաձե անօդաչու թռչող սարք և հարվածել Բանդար Աբբասում գտնվող ցամաքային կառավարման կայանին։ Ըստ CENTCOM-ի, այնտեղից պատրաստվում էր թռիչքի հինգերորդ անօդաչու թռչող սարքը։ նդգծվում է, որ զինվորականների գործողությունները «զուտ պաշտպանական էին և ուղղված էին հրադադարի պահպանմանը»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում