Պեսկովն անդրադարձել է Հայաստանի հետ գազային համաձայնագրերի չեղարկման հնարավորությանը

3 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է հարցին, թե արդյոք Ռուսաստանը դիտարկո՞ւմ է միակողմանիորեն չեղարկել Հայաստանի հետ համաձայնագրերը գազի արտոնյալ մատակարարումների վերաբերյալ՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանը գնում է եվրաինտեգրման ճանապարհով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը լրագրողներին խնդրել է այդ հարցն ուղղել «Գազպրոմ»-ին՝ շեշտելով, որ Հայաստանի հետ «Գազպրոմ»-ի գազային համաձայնագրերը կոմերցիոն բնույթի են։

«Դա «Գազպրոմ»-ին է պետք հարցնել, ինձ չեղարկման մասին ոչինչ հայտնի չէ։ Հայաստանի հետ «Գազպրոմ»-ի գազային համաձայնագրերը կոմերցիոն բնույթ ունեն։ Այնտեղ արտոնյալ գին կա, այն կարող է ավելի բարձր լինել, կարող է ավելի ցածր լինել, այն կարող է վերանայվել, և կորպորացիաները կարող են դնել այս հարցը։ Սա կորպորատիվ հարց է, և այդ հարցով պետք է դիմել «Գազպրոմ»-ին», - ասել է Դմիտրի Պեսկովը։

Նա հավելել է, որ արտոնյալ գինը, որով Հայաստանը գազ է ստանում, օգնություն է Ռուսաստանի կողմից։

«Արտոնությունը միշտ արտոնություն է ինչ-որ մեկի հաշվին։ Այսինքն, այն արտոնությունը, որ ստանում է Հայաստանը, այն միշտ ինչ-որ մեկի հաշվին է, այն երկնքից չի ընկել։ Դա Ռուսաստանի Դաշնության հաշվին է։ Դա իսկապես մեր ներդրումն է Հայաստանի զարգացման մեջ։ Արտոնությունները կապված են նրա հետ, որ հայ ժողովուրդը Ռուսաստանի համար եղբայրական ժողովուրդ է։ Այդ երկիրը մեզ համար եղբայրական երկիր է, այն եղել և մնում է եղբայրական, բայց դա մեր հաշվին է, պետք է իրերը իրենց անուններով կոչել։ Դա մեր օգնությունն է Հայաստանին»,- ասել է Պեսկովը։

2013 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված համաձայնագրերով Ռուսաստանն այս պահին Հայաստանին գազ է վաճառում 1000 խորանարդ մետրի դիմաց 177.50 դոլարով։ Եվրոպայում, օրինակ, ռուսական գազի շուկայական գինը 1000 խորանարդ մետրի համար 633 դոլար է։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրեր առաջ անդրադառնալով ռուսական գազի գնի հնարավոր բարձրացման թեմային, հայտարարել էր, որ նման բան չի կարող լինել, քանի որ Ռուսաստանի հետ կան գործող համաձայնագրեր, որոնք պետք է պահպանվեն։

Հայերեն العربية English فارسی Français Русский 中文

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը