Քաղաքականություն

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Ալյանս» կուսակցության գրանցումը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար

1 րոպեի ընթերցում

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Ալյանս» կուսակցության գրանցումը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել «Ալյանս» կուսակցության գրանցումը Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 26-ի արտահերթ նիստում քննարկել է կուսակցության վարչության որոշումը ԱԺ հերթական ընտրություններին մասնակցությունից ինքնաբացարկի որոշումը։

ԿԸՀ արտահերթ նիստին ներկա են եղել նաև կուսակցության ներկայացուցիչները, որոնք հաստատել են, որ կուսակցության վարչությունը ընտրություններին մասնակցությունից ինքնաբացարկի որոշում է կայացրել։

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Ալյանս» կուսակցության գրանցումը, ինչը նշանակում է, որ 2026 թվականի հունիսի 7-ին ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։

Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել էր 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Ընտրապայքարից «Ալյանս» կուսակցության դուրս գալուց հետո առաջադրված կուսակցությունների թիվը դառնում է 16։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում