Մարզեր

Վարդենիս համայնքում կայացել է դպրոցական աղջիկների մինի ֆուտբոլի բաց առաջնություն

2 րոպեի ընթերցում

Վարդենիս համայնքում կայացել է դպրոցական աղջիկների  մինի ֆուտբոլի բաց առաջնություն

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 1 մարզադպրոցում կայացել է  դպրոցական աղջիկների մինի ֆուտբոլի բաց առաջնություն, որը կազմակերպել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչ Վարդան Դավթյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից,  Մրցաշարին ներկա են եղել  «Հայաստանի Աղջիկների Առաջնորդությունը Սպորտում» կրթական հիմնադրամի ներկայացուցիչները։

Առաջնությանը մասնակցել են  Գեղամասարի, Սոթքի, Փոքր Մասրիկի և Ծակքարի միջնակարգ դպրոցների հավաքական թիմերը։

Մրցաշարի վերջնական արդյունքներով առաջին տեղը գրավել է Գեղամասարի միջնակարգ դպրոցի թիմը։ Երկրորդ տեղը գրավել է Սոթքի միջնակարգ դպրոցի թիմը, 3-րդ տեղը՝ Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը։

Լավագույն ֆուտբոլիստուհիներ են ճանաչվել  Սոթքի միջնակարգ դպրոցի աշակերտ Միլենա Ավետյանը, Ծակքարի միջնակարգ դպրոցի աշակերտ  Մերի Ղուկասյանը

և Գեղամասարի միջնակարգ դպրոցի աշակերտ  Միլենա Հարությունյանը։

Մասնակից թիմերին շնորհավորանքի և շնորհակալական խոսքով ողջունել է  Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի պետ Աննա Վարդանյանը:

 

Խոսրով Խլղաթյան

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում