Նիկոլ Փաշինյանը դատի կտա Սամվել Կարապետյանին Կանադայում տուն ունենալու վերաբերյալ հայտարարության համար
1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի հայտարարությանը, թե Փաշինյանը Կանադայում տուն ունի: Փաշինյանն ասել է, որ դատի է տալու Սամվել Կարապետյանին։
«Կալուգացին հայտարարել է, թե ես Կանադայում տուն ունեմ: Բնականաբար, այդ անհեթեթ հայտարարության համար ես նրան դատի եմ տալու և նա ներողություն է խնդրելու: Ուրիշ տարբերակ չունի պարզապես: Պատերազմի եռագլուխ կուսակցությունը և կալուգացին այդպես էլ չեն հասկանում, որ ես մի տուն ունեմ և այդ տունը Հայաստանի Հանրապետությունն է: Ես երբեք ուրիշ տուն ոչ փնտրել եմ, ոչ էլ կփնտրեմ », - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսանյութում ասել է Փաշինյանը: