Տնտեսություն

Հայաստանում ապրիլ ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 7.1%

1 րոպեի ընթերցում

Հայաստանում ապրիլ ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 7.1%

Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը 2026 թ. ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կազմել է 7.1%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 6%: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.

  • շինարարություն՝ 24.7%,
  • արդյունաբերություն՝ 11.7%,
  • ծառայություններ՝ 9.1%,
  • առևտրի շրջանառություն՝ 0.1%։

2026թ. ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 13.8%-ով. արտահանումը նվազել է 25.9%-ով, իսկ ներմուծումը՝ 5.8%-ով:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 5.3%:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում